Գլխավոր / Հայաստան / Բերլուսկոնին սկանդալ է սարքել ուղիղ եթերում

Բերլուսկոնին սկանդալ է սարքել ուղիղ եթերում

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին փորձել է խանգարել հեռուստատեսային  թոք-շոուի հեռարձակմանը, որի ընթացքում քննարկվել են անչափահաս մարմնավաճառների հետ վարչապետի կապի վերաբերյալ մեղադրանքները: Հունվարի 25-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:

Զանգահարելով L’Infedele («Անհավատարմություն») շոուն ցուցադրող հեռուստաընկերության ստուդիա` վարչապետը հաղորդումը «պոռնկանոց» է անվանել: Բերլուսկոնիի դժգոհությունն առաջացրել է նրա օգնական Նիկոլ Մինետիի վերաբերյալ սկանդալի քննարկումը: Հետաքննության վարկածի համաձայն` վերջինս երիտասարդ աղջիկներ էր մատակարարում Բերլուսկոնիին:

Շոուի հաղորդավար Գադ Լերները պահանջել է վարչապետին իրեն պատշաճ կերպով պահել, սակայն վերջինս շարունակել է իր օգնականին պաշտպանող ելույթը: Այնուհետև վարչապետը դիմել է շոուի մասնակիցներին` անվանելով նրանց «այսպես ասած, տիկնայք և պարոնայք»:

Միջադեպն ավարտվել է նրանով, որ Բերլուսկոնին պահանջել է Իտալիան ներկայացնող Եվրախորհրդի պատգամավոր Իվ Ձանիկիին լքել ստուդիան: Պատգամավորը հրաժարվել է կատարել վարչապետի կամքը:

Tekali Taxi