Գլխավոր / Հայաստան / Տոնավաճառների աշխատողները հավաքվում են` որոշելու հետագա անելիքները

Տոնավաճառների աշխատողները հավաքվում են` որոշելու հետագա անելիքները

Այս պահին Տրանսպորտի և կապի նախարարության շենքի մոտ սկսում են հավաքվել Երևանի տոնավաճառներում առևտրով զբաղվող մարդիկ, ովքեր երեկ բողոքում էին կառավարության շենքի դիմաց:

Նշենք, որ տասնյակ մարդիկ բողոքում էին ներմուծվող ապրանքի 1 կիլոգրամի համար վճարվող տուրքի կրկնակի ավելացման դեմ: Եթե նախկինում այն կազմում էր 4 դոլար, ապա այժմ տուրքը կազմում է 8 դոլար:

Մալաթիայի տոնավաճառում առևտուր իրականացնող Արշակ անունով տղամարդը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իրենք այսօր առավոտյան նամակներ են հանձնել տրանսպորտի և կապի նախարարություն և ՀՀ կառավարություն, որտեղ իրենց տեղեկացրել են, որ նամակն անպայման կփոխանցեն վարչապետին:

«Եթե նամակը հասնի վարչապետին, հույս ունենք` մի բան կլինի», – ասել է Արշակը:

Նա նաև տեղեկացրել է, որ իրենք պատասխանի են սպասում ժամը 17:00-ի սահմաններում, և հենց այդ ժամանակ էլ որոշելու են հետագա անելիքները:

Նշենք, որ ոստիկանները պատ են շարել շենքի մոտ և թույլ չեն տալիս հավաքվածներին մոտենալ:

Tekali Taxi