Գլխավոր / Հայաստան / Բողոքողները նախագահին դիմում կհանձնեն. ակցիաները շարունակվելու են

Բողոքողները նախագահին դիմում կհանձնեն. ակցիաները շարունակվելու են

ՀՀ նախագահի նստվայրի մոտ բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մարդկանց առաջարկել են դիմում պատրաստել և հանձնել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Հեղինե Պողոսյանը, ով 4 պատվիրակների թվում մտել էր նախագահական նստավայր:

Նա նշել է, որ բողոքողների ներկայացուցիչներին ընդունել են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները:

«Մեզ լսեցին, ես ասեցի, որ էդքան դելֆինարոիում և էկզոտարիում են կառուցում, ինչների՞ս ա պետք, եթե մեր երեխաները չեն օգտվելու, մենք սոված ենք: Իրանք մեզ լսում էին, ինչ-որ տեղ մեզ հետ համաձայն էին, ասում էին տարեք, բակերում արեք առևտուրը, ես ասեցի` բակերում էլ չեն թողնում, հավաքում, տանում էին: Զարմանում էին մեր ասածից», – նշել է Պողոսյանը:

Նա պատմել է, որ իրենց խորհուրդ են տվել դիմում ներկայացնել նախագահի անունով:

Այս պահին բողոքավորները դիմում են գրում, ստորագրություններ հավաքում, որպեսզի դիմումը ներս տանեն և հանձնեն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն:

«Մենք առանձնապես հույս չունենք, շարունակելու ենք մեր պայքարը, ակցիաներ  անելու ենք, հենա հիմա էլ գնում ենք, միանանք կառավարության շենքի մոտ գտնվող բողոքավորներին: Էսքան դիմում ենք տվել, տենանք մի բան կլինի՞», – ասել են բողոքավորները:

Tekali Taxi