Գլխավոր / Հայաստան / Եգիպտոսում բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Եգիպտոսում բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Հունվարի 25-ին Եգիպտոսում մեկնարկած հակակառավարական բողոքի ցույցերի հետևանքով 3 մարդ է զոհվել: Եգիպտական նավահանգստային Սուեզ քաղաքի ոստիկանության հետ բախումների ժամանակ երկու ցուցարար է զոհվել, հաղորդում է AFP գործակալությունը:

Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում ծավալված բախումների հետևանքով զոհվածների թվում է նաև մեկ ոստիկան` Ահմեդ Ազիզը, հաղորդում են երկրի անվտանգության մարմինների ներկայացուցիչները:

Միևնույն ժամանակ, եգիպտական «Աքբար-ալ-Արաբ» կայքը հայտնում է չորս զոհերի մասին: Կան նաև վիրավորներ:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կահիրեում հազարավոր ցուցարարներ հավաքվել էին թե հրապարակում, թե երկրի նախագահ Հոսնի Մուբարակի գլխավորած Ազգային Դեմոկրատական կուսակցության գրասենյակի մոտ: Մարդիկ վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ, արևմտյան ԶԼՄ-ների լրագրողներին բողոքելով աղքատությունից և անելանելի վիճակից:

«Հեղափոխություն մինչև հաղթանակ»՝ սա էր փողոց դուրս եկած մարդկանց հիմնական կարգախոսը: Եգիպտոսի մայրաքաղաքում լարված իրավիճակը պահպանվում է:

Tekali Taxi