Գլխավոր / Հայաստան / Իրավաբանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Իրավաբանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Վարդան Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախա­գահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Վարդան Մակարյանը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Երևանի Պետական  Համալսարանը, աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում:

Երկրի ղեկավարի հրամանագրով` Արամազդ Թարվերդյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի հունվարի 15-ը:

Tekali Taxi