Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանը հավանություն է տվել սպառազինման կրճատման մասին օրենքին

Ռուսաստանը հավանություն է տվել սպառազինման կրճատման մասին օրենքին

Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել ռազմավարական հարձակվողական սպառազինության կրճատման մասին ռուս-ամերիկյան նոր համաձայնագրի վավերացմանը նվիրված օրենքին: Նախօրեին համաձայնագիրը վավերացվել էր Պետդումայի պատգամավորների կողմից:

Միաժամանակ երկրի Վերին պալատն ընդունել է Դաշնային խորհրդի դիրքորոշումը այս հարցում:

Մասնավորապես, Դաշնային Խորհուրդը նշում, է, որ նոր համաձայնագրի կնքումը էական քայլ է միջուկային զինաթափության ուղղությամբ և «համոզիչ կերպով ապացուցում է Ռուսաստանի Դաշնության հաստատակամությունը իր պարտավորությունների կատարման հարցում:Սա ամրագրված է համաձայնագրի միջուկային զենքի չտարածմանը վերաբերող 6-րդ հոդվածում»:

Tekali Taxi