Home / Հայաստան / Նռնականետներն Իրանում հայտնվել են պատահաբար. Սերժ Սարգսյան

Նռնականետներն Իրանում հայտնվել են պատահաբար. Սերժ Սարգսյան

Հայաստանը երբեք Իրանին զենք չի վաճառել կամ վերավաճառել: Մեր միջև  ռազմա-տեխնիկական համագործակցություն չկա: Երբևէ նման դեպք չի եղել: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով WikiLeaks կայքի հրապարակումն այն մասին, որ Հայաստանը պաշտոնապես զենք է վաճառել Իրանին, ինչը, իր հերթին, ԱՄՆ Պետդեպի զայրույթն էր առաջացրել:

«Հարկ է նշել, որ մենք ճանաչում ենք Իրանի` խաղաղ նպատակներով  ատոմային էներգիա օգտագործելու իրավունքը, և այդ մասին ամենուր բարձրաձայն հայտարարում ենք: Մենք նույնպես Ատոմակայան ունենք: Իհարկե, մենք նույնպես շահագրգռված ենք, որ թե մեր դեպքում, թե Իրանի, այդ աշխատանքները տարվեն ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը շատ հստակ է:»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` WikiLeaks-ի նշված դեպքը իսկապես գրանցվել է, «ինչ-որ կերպ Հայաստանից մի քանի մեկանգամյա օգտագործման նռնականետներ են հայտնվել Իրանում: Ասում են, թե այդ նռնակների պատճառով զոհվել են Իրաքում ծառայող զինվորականներ: Ի դեպ, այնտեղ նաև հայեր են եղել»:

Tekali Taxi