Home / Հայաստան / Ադրբեջանը «պրոֆիլակտիկայով» է պատասխանել ահաբեկչության վտանգին

Ադրբեջանը «պրոֆիլակտիկայով» է պատասխանել ահաբեկչության վտանգին

Ադրբեջանի ագային անվտանգության նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքների առնչությամբ ԱՄՆ-ի և Բրիտանիայի նախազգուշացումները:

Պետդեպարտամենտը, հիմնվելով ահաբեկչության սպառնալիքների մասին լուրերի վրա, տեղեկացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր ահաբեկչության մասին: Նմանատիպ նախազգուշացումով է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը:

Մեկնաբանելով այս հայտարարությունը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը հայտարարել է. «նախազգուշացումներ, իրոք, եղել են, սակայն մենք չենք կարող մեկնաբանություններ տալ սպառնալիքների բնույթի և տեղեկության աղբյուրների առնչությամբ»:

Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը, իր հերթին, նշել է, որ պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու ուղղությամբ: «Այդ գործընթացը մշտապես շարունակվում է երկրի համապատասխան մարմինների կողմից, այդ թվում` Ազգային անվտանգության նախարարության: Իրավիճակը վերահսկողության տակ է»:

Tekali Taxi