2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Տաթևի ճոպանուղին աշխատելու է միայն ուիք-էնդին զբոսաշրջիկների թվի նվազման պատճառով

Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում գործող «ՏաԹևեր» ճոպանուղին այս ամսվա ընթացքում կաշխատի փոփոխված ձմեռային ռեժիմով: Որոտանի կիրճը բարձրից վայելելու հնարավորություն կլինի միայն հանգստյան օրերին: Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում անբարենպաստ եղանակային պայմանները, ինչի հետևանքով նվազել է զբոսաշրջիկների թիվը:

«ՏաԹևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, զբոսաշրջիկների ակտիվություն նկատվում է միայն շաբաթ և կիրակի օրերին, թեև օդային անցուղու աշխատակիցները պատրաստ են սպասարկել ուղևորներին նաև շաբաթվա մյուս օրերին: