2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բանակը կոչ է արել եգիպտացիներին տներ վերադառնալ

Եգիպտոսի ռազմական ուժերի պաշտոնական ներկայացուցիչն այսօր ցույցերը դադարեցնելու կոչով դիմել է իր համաքաղաքացիներին:

«Բանակը դիմում է ձեզ: Ձեր պահանջները տեղ են հասել, ձեր կոչերը հայտնի են բոլորին, ժամանակն է տուն վերադառնալ: Դուք փողոց էիք դուրս եկել ձեր բողոքը արտահայտելու, հիմա միայն դուք կարող եք վերականգնել խաղաղությունը Եգիպտոսում»,- ցուցարարներին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել է ռազմական ուժերի խոսնակ Իսմայիլ Էթմանը:

Նշենք, որ Եգիպտոսում այսօր վերականգնվել է ինտերնետը, որն անհասանելի էր մի քանի օր: