Home / Հայաստան / «Վերևից» հրահանգել են վարչապետի մանկապիղծ խորհրդականի բիզնեսին «չկպչել»

«Վերևից» հրահանգել են վարչապետի մանկապիղծ խորհրդականի բիզնեսին «չկպչել»

«Առավոտ» օրաթերթը մանրամասներ է ներկայացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեության մասին: Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Տեր-Պողոսյանը մյեղադրվում է մանկապղծության մեջ:

Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծության մասին տեղեկատվությունը հասարակության մեջ մեծ արձագանք է ստացել: Պարզվում է, որ Ախթալայում գրեթե բոլորը իմացել են պարոն Սերոբի վատ հակման մասին: Ախթալացիները 2 տարի առաջ մայրաքաղաքից ժամանած մի լրագրողի խնդրել են այդ մասին հոդված հրապարակել, սակայն պատրաստակամ լինելով հանդերձ, լրագրողը դրա վերաբերյալ ապացույցներ է խնդրել: Նախկին մի իրավապահ «Առավոտի» թղթակցին ասաց, որ առնվազն 5 տարի առաջ Ախթալայի բնակիչները Տեր-Պողոսյանի վերաբերյալ լուրջ կասկածներ ունեին: Կասկածելի էր թվում այն, որ պատկառելի տարիքի տեր մարդը միշտ իրեն շրջապատում էր երիտասարդ, սիրուն տղաներով: Նրա թիկնապահները` Հայաստանի օլիգարխների թիկնապահների նման թիկնեղ, «շկաֆ» տղաներ չէին, այլ փափուկ ձեռքերով, սիրունիկ արտաքինով երիտասարդներ: Իրավապահները նաև իմացել են, որ լեռնահարստացման ֆաբիկայի լաբորատորիայում Սերոբ Տեր-Պողոսյանն ապօրինաբար ոսկի է արտադրում: «Վերևից» իրավապահներին հրահանգել են պարոն Սերոբին «չկպչել»:

Tekali Taxi