Home / Հայաստան / Եգիպտոսի բանակը պաշտպանում է Մուբարաքի հակառակորդներին

Եգիպտոսի բանակը պաշտպանում է Մուբարաքի հակառակորդներին

Եգիպտացի զինվորականները զրահամեքենաներով սկսել են գործողություններ իրականացնել` բաժանելով երկրի նախագահ Մուբարաքի հակառակորդներին և կողմնակիցներին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Ավելի քան 4 զրահամեքենաների օգնությամբ հաջողվել է մաքրել դեպի Կահիրեի Թահրիր հրապարակ տանող մայրուղին Մուբարաքի կողմանակիցներից: Հենց այդ տեղից էին գործող իշխանություններին պաշտպանող մարդիկ քարեր և Մոլոտովի կոկտեյլներ նետում հրապարակում կանգնածների ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Al Jazzira-ի ուղիղ եթերում ցուցադրում են, թե ինչպես են հրապարակին մոտենում բեռնատար մեքենաներ` ոտքից գլուխ զինված զինվորներով:

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Մուբարակի կողմնակիցները բախումներ էին հրահրել դեռևս երեկ ցերեկը: Մինչ այժմ սառը զենքի օգտագործմամբ և քարերի ու մոլոտովյան կոկտեյլների օգտագործմամբ բախումների հետևանքով տուժել է առնվազն 600 մարդ, 4 մարդ մահացել է:

Գործող իշխանությունների հակառակորդները որոշել են փետրվարի 4-ին հնարավորինս շատ մարդ հավաքել և շարժվել դեպի նախագահի նստավայր` պահանջելու Մուբարաքի անհապաղ հրաժարականը: Այդ օրը նրանք անվանում են «Մեկնելու օր»` նկատի ունենալով Եգիպտոսի նախագահի հրաժարականը:

Tekali Taxi