Home / Հայաստան / Եգիպտոսի իշխող կուսակցության ղեկավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի իշխող կուսակցության ղեկավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի իշխող «Ազգային դեմոկրատական» կուսակցության ղեկավարությունը հրաժարական է տվել: Ղեկավար պաշտոններից մեկը լքել է նաև նախագահ Հոսնի Մուբարաքի որդին` Գամալ Մուբարաքը, ով ղեկավարում էր կուսակցության քաղբյուրոն: Կուսակցության նոր գլխավոր քարտուղար է դարձել լիբերալ թևի ներկայացուցիչ Հոսամ Բադրավին:

Կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր երկրի ղեկավար Հոսնի Մուբարաքը, ով, ինչպես հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, նույնպես լքել է այդ պաշտոնը: Ով կփոխարինի Մուբարաքին կուսակցության ղեկավարի պաշտոնում, առայժմ չի հաղորդվում:

Միևնույն ժամանակ, հակակառավարական ցույցերը Կահիրեի կենտրոնում չեն դադարում: Ցուցարարները հրաժարվում են լքել Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը` չնայած զինվորականների հորդորներին: Վերջիններս, սակայն, ոչ Մուբարաքի հակառակորդների, ոչ կողմնակիցների հանդեպ ակտիվ գործողություններ չեն կիրառում:

Tekali Taxi