Վրաստանի քաղաքացին փորձել է ապօրինի Հայաստան ներմուծել սև և կարմիր ձկնկիթ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մաքսանենգ ձկնկիթ ներմուծելու փորձ են բացահայտել, հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Շուրջ 5,5 կիլոգրամ ընդհանուր քաշով սև և կարմիր ձկնկիթը հայտնաբերվել է Թբիլիսի-Սպիտակ երթուղային տաքսիով Հայաստան ուղևորվող Վրաստանի քաղաքացի Նաիրա Միկելաձեի մոտ, ում անձնական ուղեբեռը զննման էր ենթարկվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետում: Հենց այդտեղ էլ Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ Վրաստանի քաղաքացու կողմից ապակյա տարաներով տեղափոխվող ձկնկիթը հայտարարագրված չէ», - ասված է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Միկելաձեից վերցվել է բացատրություն, իսկ չհայտարարագրված ապրանքն ի պահ է հանձնվել «Ձյունիկ սառնարան» ընկերության մաքսային պահեստ: