Home / Հայաստան / Ժիրայր Սեֆիլյանը կմասնակցի՞ Կարապետյանի հանրահավաքին

Ժիրայր Սեֆիլյանը կմասնակցի՞ Կարապետյանի հանրահավաքին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը, հնարավոր է, ելույթ ունենա փետրվարի 15-ին Մատենադարանի հարակից տարածքում հրավիրված Ժողովրդական կուսակցության հանրահավաքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Մեկնաբանելով շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը հանդիպում է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ և պատրաստվում է հանդիպել «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ Ստեփան Դեմիրճյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, Կարապետյանն ասել է.

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Սեֆիլյանի հետ, իսկ Դեմիրճյանի և Սարգսյանի հետ չեմ հանդիպել ու հեռախոսվ էլ չեմ խոսել, դեռ չեմ էլ պատրաստվում»:

Epress.am-ի հարցին, պատրաստվում է արդյոք Տիգրան Կարապետյանը հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում, վերջինս ասել է.

«Եթե ես այդպիսի բան անեմ, ՀԱԿ-ը կասի` տեսեք, ստեղ էլ ա ուզում գրավի. տարբերություն չկա` որտեղ կհավաքվեմ ժողովրդի հետ: Դուք ականատես կլինենք այնպիսի հանրահավաքների, որ չեք տեսել, չեք էլ պատկերացնում»,- պատասխանել է բանախոսը:

Tekali Taxi