Home / Հայաստան / Ինչ կաշառք էր պահանջում ՀՀ բնապահպանության նախարարը. Wikileaks-ը գաղտնազերծում է

Ինչ կաշառք էր պահանջում ՀՀ բնապահպանության նախարարը. Wikileaks-ը գաղտնազերծում է

«Русский Репортер» պարբերականն այսօր սկսել է հրապարակել Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված Հայաստանին վերաբերող ԱՄՆ պաշտոնյաների նամակները:

Դրանցից մեկում դեսպան Էնտոնի Գոդֆրին նկարագրում է այն դժվարությունները, որոնց  բախվել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC)-ը Հայաստանում:

ԱՄՆ Պետդեպին ուղարկված նամակում Գոդֆրին մանրամասնորեն նկարագրում է այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ բանակցությունների ընթացքը:

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթի, Վարդան Այվազյանը տեղեկացրել է GGC-ի իրավաբան Աշոտ Պողոսյանին, որ անհրաժեշտ է 3 միլիոն դոլարի չափով կաշառք տալ իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին: GGC-ն հրաժարվել է վճարել գումարը, և շուտով նախարարությունը հետ է կանչել ընկերության Հայաստանում երկու հանքերի շահագործման արտոնագրերը:

Tekali Taxi