Home / Հայաստան / Հայ գործարարներն ակտիվորեն բիզնեսներ են գրանցում Վրաստանում

Հայ գործարարներն ակտիվորեն բիզնեսներ են գրանցում Վրաստանում

Համաձայն պաշտոնական տվյալների` նախորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ Վրաստանում գրանցվել է մոտ 100 տնտեսվարող:

Դրանցից 70-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, 3-ը` հայկական ընկերությունների մասնաճյուղեր, 24 անհատ ձեռներեց, ինչպես նաև մի շարք ոչ առևտրային կազմակերպություններ: Ըստ պաշտոնական տվյալների` Վրաստանում ակտիվ են նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի և Չինաստանի քաղաքացիները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ հայաստանցի գործարար, «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը նույնպես պատրաստվում է իր բիզնեսը տեղափոխել Վրաստան` Հայաստանի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Tekali Taxi