Home / Հայաստան / «Ասք Մուբարաքի, Բարաքի ու Էն Բառադու մասին». պոեմ

«Ասք Մուբարաքի, Բարաքի ու Էն Բառադու մասին». պոեմ

Օմնիա Վանիտաս (Omnia Vanitas (Ovanitas)) հայաստանցի օգտատերն այսօր Livejournal բլոգում տեղադրել է իր բանաստեղծությունը` նվիրված Եգիպտոսի իրադարձություններին, որն ակտիվ շրջանառվում է սոցիալական կայքերում:

Ստեղծագործության վերնագիրն է «Ասք Մուբարաքի, Բարաքի ու Էն Բառադու մասին»: Պոեմը ներկայացնում ենք ստորև.

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր

Մուբարաք Հոսնին՝ նըստած թագավոր։

Բայց էն Բառադին բոլոր-բովանդակ

Կահիրեն բերավ քաշավ տանկի տակ

Մուբարաք Հոսնին ահից սարսափած

Բառադու առջև ելավ գլխաբաց

Աղաչանք արավ, ընկավ ոտները

– Ախր Բարաքն է իմ թագիս տերը

Ու իր շըվաքում քանի դեռ ես կամ

Իր ծառան լինեմ, իր խարջը միշտ տամ

Մենակ իմ երկիր քարուքանդ չանի

Սադդամ Հուսեյնին հազա՜ր օղորմի

Եկան քաշեցին՝ թե զոռով հանեն,

Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,

Բանակը զինեց, տանկերը հանավ

Տանկերի փողից կըրակ դուրս թըռավ։

– Պետք է սպանեմ էս Մուբարաքին,

Ասավ Բառադին իր սպոնսորներին։

– Բառադի՛, ասին, Մոհամմադ զադե,

Թըրիդ տակին էր ողջ մի Մագատե.

Մելիքի պոստն է թե քեզ ապագա

Քեզ տի դաբրո տա Բարաքն Օբամա:

– Դո՛ւք գիտեք, ասավ մըսրա Բառադին,

Բայց թե փորձանք գա մի օր մեր գըլխին,

Էս օրը վըկա,

Օբամից կըգա։

Tekali Taxi