Home / Հայաստան / Ոստիկանությունը փորձում է կանխել ազգայնամոլների ցույցը Մանեժնայա հրապարակում

Ոստիկանությունը փորձում է կանխել ազգայնամոլների ցույցը Մանեժնայա հրապարակում

Մոսկկվայում ոստիկանական ուժերը շրջափակել են Մանեժնայա հրապարակը` ազգայնամոլների հնարավոր ցույցերը կանխելու նպատակով: Հրապարակում են գտնվում նաև ՕՄՈՆ-ի մի քանի ավտոբուսներ, ինչպես նաև շտապ օգնության մեքենաներ:

Ոստիկանական խմբեր հերթապահում են նաև Կարմիր հրապարակում:

Անվտանգության խստացված միջոցները ձեռնարկվել են ինտերնետում տարածված հաղորդագրությունների պատճառով: Արմատական տրամադրված երիտասարդները կոչ են արել փետրվարի 11-ի երեկոյան հավաքվել Մանեժնայա հրապարակում ցույցի:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում բազմահազարոց ցույց էր կազմակերպվել, որը հետագայում վերաճել էր ոստիկանության հետ բախումների: Տասնյակ մարդիկ բերման էին ենթարկվել:

Tekali Taxi