Home / Հայաստան / Մարդիկ շարունակում են լքել Հայաստանը

Մարդիկ շարունակում են լքել Հայաստանը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ այս տարվա առաջին ամսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնած և ժամնած ուղևորների տարբերությունը բացասական է:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն` 2011-ի առաջին ամսում մեկնողների թիվը 5500-ով ավելի է, քան ժամանողներինը: Այսինքն, ընթացիկ տարում շարունակվում է մարկդանց տեղաշարժի, այդ թվում` արտագաղթի` անցած տարի արձանագրված դինամիկան: 2010-ի հունվարին մեկնողների թիվը 6300-ով է ժամանողներից ավելի եղել:

Tekali Taxi