Home / Հայաստան / Երբ ԲՀԿ-ն կստորագրի կոալիցիոն համաձայնագիրը

Երբ ԲՀԿ-ն կստորագրի կոալիցիոն համաձայնագիրը

Որոշ տեղեկությունների համաձայն` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, այս շաբաթ ստորագրելու է կոալիցիոն նոր հուշագիր, որտեղ նշված է, որ ԲՀԿ-ն ևս 2013 թվականին նախագահական ընտրություններում պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, գրում է «168 ժամ» օրաթերթը:

Այդ հուշագրի հրապարակումը, նույն աղբյուրների համաձայն, պարզապես հետաձգել են ԲՀԿ շաբաթ օրը կայացած համագումարից հետո: Հակառակ դեպքում, եթե ԲՀԿ-ն չստորագրի այդ փաստաթուղթը, ՀՀԿ-ն շարունակելու է պնդել կոալիցիայից դուրս գալու պայմանը: Իհարկե, ԲՀԿ-ական շրջանակներում այս իրավիճակը մեկնաբանում են այն համատեքստում, որ իրենք են որոշել իրենց նախաձեռնությամբ այդ քայլին չդիմել` ՀՀԿ-ին կանգնեցնելով իրենց` կոալիցիայից հեռացնելու ոչ այնքան հեշտ քայլի առաջ:

Tekali Taxi