Home / Հայաստան / Կանադահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանատան մոտ

Կանադահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանատան մոտ

Ծագումով հայ կանադացիները փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին բողոքի ցույց կկազմակերպեն Կանադայում գտնվող Ադրբեջանի դեսպանատան մոտ: Կանադայում Հայկական Երիտասարդական Ֆեդերացիայի (Հայ հեղափոխական Դաշնակցության երիտասարդական թև) և «Արմեն Կարո» ուսանողական ասոցիացիայի կողմից կազմակերպված ցույցի իրազեկող պաստառի վրա գրված է` «Մենք հիշում ենք Սումգայիթը և ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պաշտպանվող Խաչքարերի ավիրումը»:

«Ազգային ժառանգությունը վերացնելը ագրեսիա է մեր բոլորի նկատմամբ», – նաև նշված է պաստառի վրա:

Ցույցի օրը ավտոբուսները կշարժվեն Մոնրեալի և Տորոնտոյի հայկական համայնքների կենտրոններից դեպի Կանադայի մայրաքաղաք Օտտավայում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում էթնիկ հողի վրա անկարգությունները սկսվել են 1988 թվականի փետրվարի 27-29-ին:  Քաղաքի հայկական բնակչության դեմ մասսայական բռնություններ էին իրականացվում, որոնք ուղորդվում էին սպանություններով, գողություններով, ունեցվածքի ոնչնչացումով:

Ինչպես նշել է բրիտանացի լրագրող Թոմ դե Վաալը իր «Սև այգի» գրքում, Սումգայիթի դեպքերը «ԽՍՀՄ-ի ժամանակակից պատմության ընթացքում մասսայական բռնության առաջին դեպքն է եղել»:

Tekali Taxi