Home / Հայաստան / Երեք երիտասարդներ ծեծի և խոշտանգումների են ենթարկվել ոստիկանությունում

Երեք երիտասարդներ ծեծի և խոշտանգումների են ենթարկվել ոստիկանությունում

Օրերս ՀՀ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ծեծի և խոշտանգումների են ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչներ եղբայրներ Հայկ և Ազատ Եղիազարյանները և Արսեն Բաղդասարյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»:

Նրանցից Հայկ Եղիազարյանը` որպես կասկածյալ, ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Ազատն ու Արսենը, հարազատների և փաստաբան Հովիկ Արսենյանի պնդմամբ` տարվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Արսենյանի փոխանցմամբ` իր ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, որպեսզի ինքը չկարողանա մուտք գործել քրեակատարողական հիմնարկ և տեսնել տղաների վրայի վնասվածքները, իսկ Հայկը մեզ պատմեց, որ իրեն գցել են գետնին ու ծեծել են 7-8 օպերներով, իսկ հետո «դուբինկաներով խփել են ոտքերի տակ, որպեսզի ասի, թե գողություն է արել»:

Օրաթերթը նշում է, որ դեպքի մանրամասները կշարունակի ներկայացնել իր հաջորդ համարում:

Tekali Taxi