Home / Հայաստան / Չեմպիոնների լիգա. մեկ գնդակ երկու խաղում

Չեմպիոնների լիգա. մեկ գնդակ երկու խաղում

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումներն ավարտվեցին. երեկ կայացած երկու խաղում երկրպագուները հետաքրքիր, բայց ոչ գոլառատ ֆուտբոլի ականատես եղան: Միլանում հանդիպել էին նախորդ մրցաշարի եզրափակիչ խաղի մասնակիցները՝ իտալական «Ինտերը» և գերմանական «Բավարիան»: Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցավ հավասար պայքարում, խաղի ընթացքում երկու թիմերն էլ գնդակ խփելու համար պահեր ունեցան, սակայն միակ գոլը գրանցվեց վերջին րոպեին: Իսպանական ծագումով Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Գոմեսն իր հարվածով հաղթանակ բերեց հյուրերին, ինչը կտրուկ մեծացրեց քառորդ եզրափակիչ դուրս գալու «Բավարիայի» հնարավորությունները:

Եվս մեկ խաղում Մարսելի «Օլիմպիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս հանդիպումն ընդհանուր առմամբ նույնպես հավասար պայքարում ընթացավ. երկրորդ կեսի միջնահատվածում մարսելցիները մի փոքր ուժեղացրեցին ճնշումը, սակայն «Յունայթեդը» հաջողությամբ դիմակայեց մրցակցի գրոհներին, իսկ հանդիպման վերջնամասում կրկին հավասարեցրեց խաղը և իր համար ցանկալի ոչ-ոքի արդյունքի հասավ՝ 0:0:

Tekali Taxi