Home / Հայաստան / Երեք ռուսաստանյան թիմ առաջ են շարժվում Եվրոպայի Լիգայում

Երեք ռուսաստանյան թիմ առաջ են շարժվում Եվրոպայի Լիգայում

Երեքշաբթի Եվրոպայի Լիգայում կայացան 1/16 երզափակիչ փուլի պատասխան հանդիպումները, որոնք հիմնականում արդյունավետ էին նախկին ԽՍՀՄ-ը ներկայցնող թիմերի համար: Մասնավորապես, Ռուսաստանը ներկայացնող Մոսկվայի «Սպարտակը» և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» կարողացան հաղթահարել շվեյցարական թիմերի արգելքը: «Զենիթը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց «Յանգ Բոյզ» թիմին և երկու հանդիպման արդյունքում հաղթեց 4:3 հաշվով, իսկ ահա «Սպարտակը» Մոսկվայում 1:1 խաղաց «Բազելի» հետ, որը ռուսաստանացիներին նույնպես հաջորդ փուլ դուրս բերեց, քանի որ առաջին խաղում նրանք հաղթել էին 3:2 հաշվով: Հիշեցնենք, որ երեքշաբթի հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը հաղթահարել էր հունական ՊԱՕԿ-ի արգելքը:

Ռուսաստանը ներկայացնող միակ թիմը, որը դուրս մնաց պայքարից, Կազանի «Ռուբինն» էր: Մրցակցի հարկի տակ կազանցիները հանդիպել էին Հոլանդիայի չեմպիոն «Տվենտեի» հետ: Առաջին խաղում «Ռուբինը» պարտվել էր 0:2 հաշվով, սակայն Հոլանդիայում Կուրբան Բերդիևի սաները կարողացան շատ արագ 2 գոլի հեղինակ դառնալ՝ Կրիստիան Անսալդիի և Կրիստիան Նոբոայի ջանքերով: Հետագայում, սակայն, հոլանդացիներն ավելացրեցին ճնշումը և կարողացան հավասարեցնել հաշիվը, որն էլ հաջորդ փուլ դուրս բերեց «Տվենտեին»:

Ուկրաինան ներկայացնող Կիևի «Դինամոն» սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Բեշիկթաշին»: Ստամբուլում կիևցիները նույնպես պարտության էին մատնել մրցակցին 4:1 հաշվով:

Եվս մեկ ուկրաինական ակումբ՝ Խարկովի «Մետալիստը», Գերմանիայում պարտվեց Լևերկուզենի «Բայերին» 0:2 հաշվով ու դուրս մնաց պայքարից: Առաջին խաղում խարկովցիները պարտվել էին 0:4:

Փարիզում բավական լավ ֆուտբոլ ցուցադրեց Բելառուսի ԲԱՏԵ-ն՝ ոչ-ոքի խաղն ավարտելով Ֆրանսիայի առաջնության առաջատարներից մեկի՝ ՊՍԺ-ի հետ: Առաջին խաղն ավարտվել էր  2:2 հաշվով, և ԲԱՏԵ-ն դուրս մնաց միայն այն պատճառով, որ մրցակիցն ավելի շատ գնդակ էր խփել Բելառուսում:

Հաջորդ փուլ են դուրս եկել նաև անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին», հոլանդական «Այաքսն» ու ՊՍՎ-ն, իսպանական «Վիլյառեալը», պորտուգալական «Բրագան», «Պորտուն» և «Բենֆիկան», շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»:

Tekali Taxi