Home / Հայաստան / ՀՔԾ-ն առաջարկել է Հայրապետյանի հայհոյանքները քննել քաղաքացիա-իրավական կարգով

ՀՔԾ-ն առաջարկել է Հայրապետյանի հայհոյանքները քննել քաղաքացիա-իրավական կարգով

Երեկ հատուկ քննչական ծառայությունը մերժել է «Հետք» թերթի թղթակից Գրիշա Բալասանյանի դիմումը` ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ  քրեական գործ հարուցելու մասին, հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը:

ՀՔԾ-ն գտել է, որ այս պարագայում Հայրապետյանի գործողություններում հանցակազմ չկա` այն հայհոյանքները, որ պարզորոշ լսվում են ՀՔԾ-ին տրամադրված ձայնագրությունում, քրգործ հարուցելու հիմք չեն: ՀՔԾ-ն նաև խորհրդատու դեր է ստանձնել` առաջարկելով դիմել դատարան, քանի որ նման հարցերը կարգավորվում են քաղաքացիա-իրավական կարգով:

Tekali Taxi