Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը և Կճոյանը` էլիտար երևանյան ռեստորանների այցելուներ

Տիգրան Սարգսյանը և Կճոյանը` էլիտար երևանյան ռեստորանների այցելուներ

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը Հյուսիսային պողոտայում գտնվող «Կայլ» ռեստորանի մասին մանրամասներ է հաղորդում:

Փակ ակումբի սկզբունքով գործող ռեստորանը Հայաստանի համար աննախադեպ է նաև այն պատճառով, որ նույնիսկ իրենց տարաշխարհիկ պահանջներին համապատասխանող այցելուներին ներս են թողնում միայն կոնտակտային տվյալների գրանցելուց հետո` անուն-ազգանուն և հեռախոսահամար: Սկզբում հորինել են հատուկ դրեսկոդ` առանց վայելուչ հագուկապի չի կարելի մտնել «Կայլ» , հետո տեսան, որ առանց դրա էլ միայն «էլիտան» է մոտենում իրենց դռանը: Այդ ժամանակ հորինվեց այցելուների տվյալների գրանցելու պրակտիկան, բայց դա էլ չկասեցրեց «էլիտարների» երթը: Այցելուներին չի խրտնեցնում անգամ «Կայլի» կծող գնացուցակը: Առաջի  այցելությունը` միայն սեղան պատվիրելու համար, խիստ թանկ է. սույնով այցելուն վերածվում է ակումբի անդամի`մուծելով 100 հազար դրամ անդամավճար: Կարելի է մտածել, որ ռեստորանի տերերն ամեն ինչ անում են` հնարավորինս քիչ այցելու ունենալու համար, այսինքն` բիզնեսի օրենքներին հակառակ են աշխատում և ակնհայտորեն հետապնդում են այլ նպատակներ: «Էլիտար» այցելուներին ոչ միայն նման մանրուքներ չեն մտահոգում, այլ նաև «Կայլի» խորհուրդը մատնանշող մասոնական նշանները: «Էլիտան», ամենայն հավանականությամբ, կարծում է, որ եթե «Կայլ» է գնում վարչապետ Տիգրան Սարգսյանը , այն էլ` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ընկերակցությամբ, ուրեմն «Կայլ» գնալը քաղաքական և կրոնական «ճիշտ» ընտրություն է: Մեր տեղեկություններով` «Կայլի» ներքնահարկը ծառայում է որպես հավաքատեղի, մեզ հաջողվեց նաև ճշտել, որ սեփականատերը սփյուռքահայ է` Արմեն Գալստյան:

Tekali Taxi