Home / Հայաստան / Իշխանություններն ընդդիմության վերջնագիրը չեն հանդուրժի

Իշխանություններն ընդդիմության վերջնագիրը չեն հանդուրժի

«Երկիր» օրաթերթը գրում է, որ, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ի հանրահավաքում արած հայտարարությունը, որն իր մեջ ներառում է 15 պահանջ իշխանություններին, ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Նախ և առաջ ինքը պետք է գիտակցի, որ իշխանությունների հետ վերջնագրով խոսելն անիմաստ է: Ի տարբերություն իրենց, այս իշխանությունը միշտ էլ պատրաստ է եղել երկխոսության, սակայն երբեք չի հանդուրժի որևէ վերջնագիր: Անցած երեք տարիների ընթացքում նախագահը առնվազն երեք անգամ հրավիրել է խորհրդակցություններ, քննարկելու երկրի դեմ ծառացած հարցեր, իսկ իրենք միշտ մերժել ենք այդ հանդիպումները: Եթե իր կառավարման օրոք իր հետ խոսել են վերջնագրի տեսքով, որի արդյունքում ինքը հրաժարական է տվել, այս իշխանության հետ նման բան չի լինի: Եվ, ամենակարևորը, հասարակության և իշխանության միջև միջնորդությունը անիմաստ է: Իշխանությունը լավատեղյակ է հասարակության հոգսերին և անում է հնարավորը` դրանք մեղմելու համար»:

Tekali Taxi