Իտալիայի Վատիկան քաղաք-պետությունում մարդահամար են անցկացրել, որի արդյունքների համաձայն` 573 քաղաքացիներից ընդամենը 32-ն են կանայք:
573 քաղաքացիներից 306-ը գործող կամ արդեն թոշակի անցած դիվանագետներ են, 86-ը` պահակախմբի աշխատակիցներ, 73-ը` կարդինալներ, հաղորդում է kp.ru-ն:
Միևնույն ժամանակ, համաձայն վիճակագրության, Վատիկանում մշտական բնակություն ունի ընդամենը 221 մարդ:
Մարդահամարը պայմանավորված էր նոր օրենքով, որը վերաբերում է երկրի ճանապարհային երթևեկությանը, ինչպես նաև նոր հատուկ վարորդական իրավունքի վկայականների տրամադրմանը:
Ճանապարհատրանսպորտային երթևեկությունը որոշել են կարգավորել նրանից հետո, երբ 2010 թվականի ընթացքում Վատիկանում գրանցվել էր 2 մլն այցելություն մեքենաներով: