հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լևոտ Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Լևոտ Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Մարտի 10-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի և հավաքների ազատության, ինչպես նաև համատարած կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, հայտնում են ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: