Home / Հայաստան / Քադաֆին որոշել է ոտքով գնալ ընդդիմադիրների մոտ

Քադաֆին որոշել է ոտքով գնալ ընդդիմադիրների մոտ

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին որոշել է ևս մեկ արտառոց քայլ կատարել: ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայի օդային տարածքի արգելափակման և զրահատանկային դիվիզիայի ռմբակոծությունների պայմաններում Քադաֆին հայտարարել է Բենղազիում խաղաղ երթ անցկացնելու իր որոշման մասին: Նշենք, որ Բենղազիում է գտնվում հակակառավարական ուժերին համախմբող Անցումային Ազգային Խորհուրդը:

Ինչպես հաղորդում են Լիբիայի պետական ԶԼՄ-ները, Քադաֆիի նախաձեռնությանը պետք է սատարեն Լիբիայի հարյուր հազարավոր բնակիչներ, ինչպես նաև նրա մի շարք համախոհներ, որոնք ընդդիմադիրների հետ բանակցություններ վարելու լիազորություններ ունեն: Մինչդեռ ընդդիմության շրջանակներում ավելի վաղ բազմիցս նշել են, որ հրաժարվում են բանակցություններ տանել հրամանատար Քադաֆիի հետ: Լիբիական առաջնորդն անձամբ արդեն երկու անգամ հայտարարել է հրադադարի մասին, սակայն, ականատեսների խոսքերով` ռազմական գործողությունները շարունակվում են: Բացի դա, ամենայն հավանականությամբ միջազգային հանրությունը պատրաստ չէ կրկին ընդունել Քադաֆիին միջազգային քաղաքական թատերաբեմ:

Բրիտանիայի պաշտպանության նախարար Լայեմ Ֆոքսը նախօրեին հասկացնել է տվել, որ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի վերացումը համարվում է «Ոդիսևս: Արևածագ» հատուկ ծրագրի «օրինական նպատակներից» մեկը: Հանուն այդ նպատակի իրականացման թագավորական ներքին ուժերը կարող են «բունկերների կործանիչ» գցել Քադաֆիի ապաստարանի վրա: Սակայն նման հարձակում կարտոնվի միայն այդ դեպքում, երբ խաղաղ ժողովրդին վտանգ չսպառնա, խոստացել է նախարարը:

Tekali Taxi