Home / Հայաստան / Եվրոպացիներին թույլատրել են ուտել կլոններին

Եվրոպացիներին թույլատրել են ուտել կլոններին

Կլոնավորած կենդանիների մսի և կաթի օգտագործման վերաբերյալ Եվրամիության հետ տարվող եռամյա բանակցությունները որևէ արդյունք չտվեցին, գրում է EUcommerce պարբերականը:

Եվրոպայի խորհուրդը 8 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել Եվրախորհրդարան: Այդ կետերում գլխավոր տեղ էր զբաղեցնում է կլոնավորած կենդանիներից պատրաստվող սննդի վրա արգելք դնելու հարցը:

Եվրախորհրդարանը պնդում էր, որպեսզի ցուցակի մեջ մտցվեն կլոնավորված կենդանիների ձագերը, հիշեցնելով, որ հիբրիդներին սպանելը տնտեսական առումով շատ ավելի ռացիոնալ է (ավելի շահեկան է մոռթել կլոնից ծնված հարյուրավոր ձագերից մեկին, քան հենց կլոնին, որի վրա հարյուր հազարավոր եվրոներ են ծախսվել): Այս դիրքորոշումը խիստ քննադատության ենթարկվեց Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Շանդորա Ֆազեկաշայի կողմից: Նրա կարծիքով` Եվրախորհրդարանի առաջարկը գործնականում կստիպի «պանրի կամ մսի ցանկացած կտորի վրա ծագումնաբանություն գրել»: Ապագայում առևտրային պատերազմներ կարող են առաջանալ, նախազգուշացրել է Ֆազակեշը:

Tekali Taxi