Home / Հայաստան / Թուրք ընդդիմադիրը փոխհատուցում է պահանջում իրեն հայ անվանելու համար

Թուրք ընդդիմադիրը փոխհատուցում է պահանջում իրեն հայ անվանելու համար

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն դատի է տվել թուրքական հրատարակչություններից մեկին, որը քաղաքական գործչի մասին գիրք է հրատարակել:

Գրքում նշվում է, որ քաղաքական գործիչը հայկական արմատներ ունի, հաղորդում է «Սթար» թուրքական օրաթերը: Քիլիչդարօղլուն դրամական փոխհատուցում է պահանջում հրատարակչությունից:

Ընդդիմադիր գործչի կարծիքով` այդ փոխհատուցումը կարող են լինել գրքի վաճառքից ստացված գումարները:

Նշենք, որ գիրքը հեղինակել է պահպանողական գրող Սուլեյման Յեշիլյուրթը:

Ավելի վաղ Քեմալ Քիլիչդարօղլուն դատարանից պահանջում էր արգելել գրքի հրատարակումը:

Tekali Taxi