Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կխաղա Դոնեցկում

Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կխաղա Դոնեցկում

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը երեք տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական Դոնեցկ քաղաքի «Մետալուրգ» թիմի հետ:

Ինչպես հաղորդում է «Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունը, Մկրտչյանը Դոնեցկ կմեկնի ապրիլի 1-ին:

Հիշեցնենք, որ 2009 թվականին «Փյունիկից» «Մետալուրգ» մեկնեց Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ` Հենրիխ Մխիթարյանը, ով 2010 թվականի սեպտեմբերին տեղափոխվեց Ուկրիանայի ուժեղագույն թիմ` «Շախտյոր», որտեղ հանդես է գալիս հիմնական կազմում:

Tekali Taxi