Home / Հայաստան / Կոտ դ’Իվուարում մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 800 մարդ է զոհվել

Կոտ դ’Իվուարում մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 800 մարդ է զոհվել

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Կոտ դ’Իվուարի արևմուտքում գտնվող Դուկուե քաղաքում միջհամայնքային բախումների հետևանքով առնվազն 800 մարդ է սպանվել, հաղորդում է AFP-ն` հղում կատարելով Կարմիր Խաչի տարածած հայտարարությանը:

Կարմիր Խաչի ներկայացուցիչները մեկնել են տվյալ քաղաք մարտի վերջին և, նրանց խոսքով, անձամբ դիակների հսկայական քանակություն են տեսել: Հազարավոր մարդիկ փախել են քաղաքից այն բանից հետո, երբ անցյալ երեքշաբթի քաղաքն անցել էր նախագահ Ալասան Ուատարայի ուժերի վերահսկողության տակ:

Բախումները երկրում սկսված սուր քաղաքական ճգնաժամի հետևանք են:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նախագահական ընտրություններում պարտություն կրած նախկին նախագահ Լորան Գբագբոն, հրաժարվեց իշխանությունը հակառակորդին փոխանցելուց:

Tekali Taxi