Home / Հայաստան / Կբարեկարգվի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքը

Կբարեկարգվի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքը

«Երևան-իմ սեր» բարեգործական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման աշխատանքներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և EURASIA HOUSE-ի  հիմնադիր և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ընթացքում։

EURASIA HOUSE-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության սահմաններում աջակից լինել ձեռնարկվող ծրագրերին: Նա քաղաքապետին է ներկայացրել Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման ծրագրի մանրամասները, համաձայն որի` ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերը կծառայեն որպես կենտրոններ`  լսողության խնդիրներ ունեցող երեխաների և միայնակ մայրերի համար։

Տարածքում կլինի նաև համայնքային նշանակության կառույց: Շենքերի վերականգնումից բացի՝ ծրագրով նախատեսվում է նաև եկեղեցու և շենքերի շրջակա տարածքների բարեկարգում և այգու հիմնում, որը, որպես հանգստի գոտի, կծառայի նաև շրջակայքի բնակչությանը։ Նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված են, և ծրագիրը պատրաստ է մեկնարկի, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi