Home / Հայաստան / Մինսկի պայթյունի հետևանքով տուժած հայաստանցու կյանքին վտանգ չի սպառնում

Մինսկի պայթյունի հետևանքով տուժած հայաստանցու կյանքին վտանգ չի սպառնում

Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ՀՀ քաղաքացի Սամվել Էրիկի Սահակյանը, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Տուժածը գտնվում է հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում, նա լսողության խնդիր ունի: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Տիգրան Բալայանը:

Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոյում պայթյուն էր տեղի ունեցել երեկ երեկոյան, երբ մետրոյում մեծ թվով մարդիկ են եղել: Վերջին տվյալով՝  մահացել է 12, վիրավորվել 157 մարդ, որոնցից 26-ն այժմ ծանր վիճակում են:

Բելառուսի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտակարգ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ պայթյունը կարող էին կազմակերպել ինչպես արտասահմանից, այնպես էլ երկրի ներսից, և հանձնարարել է հանրապետությունում «առավելապես ուժեղացնել» անվտանգության միջոցները: Երկրի ղեկավարը պահանջել է «երկիրը շուռ տալ, բայց գտնել այն հրեշներին», ովքեր կազմակերպել են պայթյունը:

Tekali Taxi