Home / Հայաստան / Սարգսյանին և Քադաֆիին հրավիրել են Թուրքիա

Սարգսյանին և Քադաֆիին հրավիրել են Թուրքիա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել են Թուրքիա` մասնակցելու ՄԱԿ-ի միջազգային կոնֆերանսին, որը կկայանա Ստամբուլում մայիսի 9-13-ը:

Թուրքական «Զաման» պարբերականի փոխանցմամբ` նույն կոնֆերանսին են հրավիրվել նաև Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, Իսրայելի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների նախագահներ:

Նշվում է, որ երկրի ղեկավարներին հրավեր է ուղարկել ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ ՄԱԿ-ի Նյու Յորքի շտաբ-բնակարանը:

Tekali Taxi