Home / Հայաստան / Տեսախցիկը ֆիքսել է գողությունը

Տեսախցիկը ֆիքսել է գողությունը

Ապրիլի 11-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ  Բաբաջանյան փողոցի սուպերմարկետներից մեկում գող են բռնել:

Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 45-ամյա Իսահակ Ք.-ին և 40-ամյա Նաիրա Ք.-ին:

Պարզվել է, որ Նաիրա Ք.-ն մարտի 23-ին սուպերմարկետից գողություն  էր կատարել, ինչը նկատվել էր անվտանգության աշխատակիցների կողմից սրահի տեսագրությունն ուսումնասիրելու ժամանակ: Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

Tekali Taxi