Home / Հայաստան / Թուրքիայի ԱԳ ղեկավարը ԵԽԽՎ-ում խոսել է «Հայաստանի սադրիչ գործողությունների» մասին

Թուրքիայի ԱԳ ղեկավարը ԵԽԽՎ-ում խոսել է «Հայաստանի սադրիչ գործողությունների» մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով մասնակցում էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին որպես ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավար, երեկ կարծիք է հայտնել Ստեփանակերտում օդանավակայան բացելու Հայաստանի մտադրության վերաբերյալ:

Պատասխանելով Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովի հարցին` Դավութօղլուն ասել է, որ օդանավակայան կառուցելու հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետում չի քննարկվել և որ տվյալ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Միևնույն ժամանակ, Դավութօղլուն նշել է, որ եթե դրա անհրաժեշտությունը ծագի, իրենք կարող են քննարկել այդ հարցը:

«Սակայն որպես Թուրքիայի արտգործնախարար կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի նման սադրիչ գործողությունները չեն նպաստի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Նախագահներ Ալիևի  և Սարգսյանի  պայմանավորվածությունների իրականացման համար Հայաստանը պետք է վերջ դնի իր սադրիչ գործողություններին», – Դավութողլուի խոսքերն է փոխանցում APA գործակալությունը:

Tekali Taxi