Home / Հայաստան / Թերթը «ջնջել է» Բեգլարյանի լուսանկարները քաղաքապետարանի պաշտոնական կայքից

Թերթը «ջնջել է» Բեգլարյանի լուսանկարները քաղաքապետարանի պաշտոնական կայքից

Երևանի քաղաքապետարանին պատկանող erebuni-yerevan.am կայքէջից ջնջվել են Էրեբունի-Երևան 2010 տոնակատարության հետ կապված այն բոլոր նկարներն ու նյութերը, որտեղ ներկա է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ում նախաձեռնությամբ էլ հոկտեմբերին կայացավ տոնախմբությունը, ասում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

««Չի»-ի տեղեկություններով, կայքէջից նյութերը ջնջվել-հանվել են անձամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգից հետո: Ի դեպ` երիտասարդների որոշ խումբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ է տարածել, որ իրենց նախաձեռնությամբ և ջանքերով ստեղծվել է նոր  «erebuni-yerevan.am» «ալտերնատիվ կայք», որտեղ տոնակատարության բոլոր նյութերը, այդ թվում` Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ դրվագները վերականգնված են»:

Նշենք, որ այսօր 11:00-ի դրությամբ erebuni-yerevan.am կայքում տեղադրված էր հիպերհղում, որը տանում էր yerevan.am կայք, որտեղ էլ տեղադրված էին Գագիկ Բեգլարյանի մի քանի լուսանկարներ տոնակատարության օրվանից:

Tekali Taxi