Home / Հայաստան / ՀՅԴ-ն կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին

ՀՅԴ-ն կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին

Վերջերս հաճախակի են դարձել հայտարարությունները, թե խորհրդարանական և արտախորհրդարանական որոշ ուժեր բանակցում են ընդդիմության դաշտում երրորդ ուժ կամ դաշինք ստեղծելու համար, գրում է «168 ժամ» պարբերականը:

«Դրա հիմնական դերակատարները «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցություններն են: Իշխանական շրջանակներում, սակայն, քննարկվում է, որ հատկապես ՀՅԴ-ի դեպքում դա տեղի չի ունենա: Մեր տեղեկություններով` այդ կուսակցության ներկայացուցիչները ներկայումս բանակցում են իշխանությունների հետ` հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու համար: Ու քանի դեռ ավանդույթ կա, որ սփյուռքում գործող կուսակցություններից մեկը պետք է ներկայացված լինի ՀՀ խորհրդարանում, ավանդաբար այդ ուժը եղել է և հաջորդ տարի էլ կլինի ՀՅԴ-ն: Իշխանական կուլիսներում խոսում են, որ ներկայումս ՀՅԴ-ն պարզապես բանակցում է տոկոսների շուրջ: Ըստ նույն աղբյուրների, երաշխիքներ ստանալուց հետո ՀՅԴ-ն մյուս ուժերի հետ բանակցությունները, որոշ դեպքում` համագործակցությունը, կշարունակի, սակայն ընտրություններին  կմասնակցի առանձին: Իսկ արդեն 2013թ. նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն`ի հեճուկս ընդդիմության դաշտի մյուս ուժերի, կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Tekali Taxi