Home / Հայաստան / Սանտա Ստալինը և Հիտլեր-ճագարը օղի են գովազդելու

Սանտա Ստալինը և Հիտլեր-ճագարը օղի են գովազդելու

Ուկրաինական գովազդային գործակալությունը Չեխիայից ներկրվող բրենդային օղու համար գովազդ է ստեղծել, որում օգտագործվել են Ադոլֆ Հիտլերի և Իոսիֆ Ստալինի կերպարները: Корреспондент.net-ի փոխանցմամբ` ապրիլի վերջին Չեխիայում կհայտնվեն համապատասխան գովազդային պաստառները, որոնց վրա խորհրդային բռնապետը աստիճանաբար վերածվում է (6 նկարներում) Սանտա Կլաուսի, իսկ նրա գերմանացի գործընկերը` ճագարի:

Գովզդի գաղափարն է մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել օղու «հիմնական առավելության»`վեցակի մաքրման վրա: Նկարները կոչված են ցուցադրելու մարդկանց, որ բավարար ջանքերի դեպքում անգամ ամենագարշելի երևույթից կարելի է դրական էմոցիաներ արթնացնող ինչ-որ բան ստանալ:

Հիտլերի կերպարն մեծ համբավ է վայելում գովազդային գործակալների մոտ: Ավելի վաղ նրա կերպարը ծառայել է տուրիստական ծառայությունների, պիցերիաների ցանցի և անգամ ապահով սեքսի գովազդման համար:

Ամեն անգամ նացիստական առաջնորդի կերպարը գովազդային հոլովակներում կամ պաստառներին հայտնվելիս ձախական և հրեական կազմակերպությունների դիմադրությանն է արժանանում, սակայն սա միայն ավելացնում է գովազդվող ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը: Թեև Ստալինը Հիտլերի նման հանրաճանաչ չէ գովազդի ստեղծողների շրջանակներում, նրա կերպարը նույնպես թեժ վեճերի առիթ է դառնում: Ուկրաինայում նրա կերպարը ավելի վաղ օգտագործվում էր շաուրմայի գովազդի համար, իսկ Սինգապուրում` շագանակագեղձի քաղցկեղի դեմ սոցիալական գովազդում:

Tekali Taxi