Home / Հայաստան / Ով է «գցել» լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստին

Ով է «գցել» լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստին

2008 թվականի օգոստոսին բրազիլացի ֆուտբոլիստ, 2002 թվականի աշխարհի չեմպիոն Ռիվալդոն երեք տարով պայմանագիր էր կնքել ուզբեկական «Բունեդկոր» ակումբի հետ, որը հիմնվել էր Տաշկենտում Zeromax ընկերության կողմից:

Սակայն ֆուտբոլային կարիերայի ավարտին հռչակ և հարստություն ակնկալող ֆուտբոլիստի հույսերը փլուզվեցին, գրում է Tageszeitung-ը: Ներկայումս Ռիվալդոն ցանկանում է Zeromax-ի դեմ դատական հայց ներկայացնել 16 մլն եվրոյի պահանջով, որը, ըստ նրա, որպես հոնորար պետք է տրամադրվեր իրեն ուզբեկա-շվեյցարական Zeromax GmbH ընկերության կողմից:

Նույն տարի հսկայական գումարներով ակումբը որպես մարզիչ հրավիրել էր Լուիշ Ֆելիպե Սկոլարին: «Բունեդկոր»-ի ծրագրերի համաձայն, ակումբը պետք է դառնար ասիական «Չելսի», որի համար մարզադաշտ էր կառուցվում և շատ այլ բաներ: «Ինձ մեծ համագործակցություն էր առաջարկվել, իմ կարիերայի ավարտին ես պետք է դառնայի ակումբի նախագահ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում պարբերականը:

«Առաջին տարում ես ստացա համապատասխան գումարները, այնուհետև ոչինչ: Ես անգամ սեփական գումարներն եմ ներդրել, բայց այդ ամենն ավարտվեց մի շարք խոստումների անկատարությամբ: Ես ծայրահեղ հիասթափության մեջ եմ»,- հավելել է ֆուտբոլիստը:

Tekali Taxi