Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը գնացել է ոստիկանության ակադեմիա

Սերժ Սարգսյանը գնացել է ոստիկանության ակադեմիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության ակադեմիա:  Ոստիկանության օրվա նախօրեին ակադեմիայի բակում բացվել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշարձան: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը, որին հաջորդել է շքերթ` ակադեմիայի սաների մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանը նաև շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել բարձրագույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ պատրաստող ուսումնական այդ հաստատության պայմաններին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Tekali Taxi