Home / Հայաստան / Ադրբեջանցիները «բարձրացրել են» ամերիկացի գործչի պաշտոնը

Ադրբեջանցիները «բարձրացրել են» ամերիկացի գործչի պաշտոնը

Ապրիլի 11-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե իբր Տեխասից ԱՄՆ կոնգրեսական Ջ. Զերվասը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ադրբեջանցիների «ցեղասպանությունը»: Կատարված հարցումից պարզվեց, որ ԱՄՆ Կոնգրեսում Ջոն Զերվաս անունով կոնգրեսականի որև մեկը չի ճանաչում, գրում է lragir.am-ը:

Իրականում, պրն. Զերվասը հանդիսանում է ընդամենը Տեխաս նահանգի նահանգային Ներկայացուցիչների պալատի անդամ, որը լիովին տարբեր և շատ ավելի ցածր կարգավիճակ է:

Ինչ վերաբերում է բուն հայտարարության տեքստին, ապա իրականում հայտնի չէ, թե ինչ է հայտարարել պրն. Զերվասը, քանի որ բացի ադրբեջանական լրատվամիջոցների կամայական մեկնաբանությունից, այդ տեքստը որևէ տեղ հնարավոր չէ տեսնել:

Tekali Taxi