Home / Հայաստան / ԱՄՆ-ը պատժում է Հայաստանին վատ ցուցանիշների պատճառով

ԱՄՆ-ը պատժում է Հայաստանին վատ ցուցանիշների պատճառով

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային` նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին, գրում է «168 ժամ» պարբերականը:

«Դեսպանի խոսքով` միգուցե հետագայում հնարավոր կլինի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի նոր ծրագիր իրականացնել Հայաստանում: «Եվ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013 թվականին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: Իհարկե, ընտրությունների անցկացումը կարևոր ցուցանիշ է, բայց կարևոր է նաև մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը և այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում»:

Tekali Taxi