Home / Հայաստան / Փաստաբանները դատավարներին առաջարկել են իրենց վարձատրության ողջամիտ վճար սահմանել

Փաստաբանները դատավարներին առաջարկել են իրենց վարձատրության ողջամիտ վճար սահմանել

Հայաստանի Փաստաբանների պալատի մշակած սանդղակը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորված պատվի և արժանապատվության պաշտպանության գործով փաստաբանների վարձատրության ողջամիտ վճար սահմանել 300 հազար դրամը, իսկ գործարար համբավը պաշտպանելու համար պահանջել 500 հազար դրամից ոչ ավելի, երեկ ընդունվել է փաստաբանների խորհրդի  կողմից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Այն առաջիկայում ուղարկվելու է դատավորներին, որոնց համար սանդղակը թեև օրենքի ուժ չի ունենալու, սակայն կատարման համար ցանկալի է համարվելու: Այսինքն, փաստաբանը որևէ մեկի շահերը պաշտպանելու համար նրանից կարող է պահանջել 10 մլն դրամ, բայց դատարանն այդ գումարը վճարելու պատասխանատվությունը կարող է չդնել պատասխանողի վրա, այլ որոշել, որ պատասխանողը վճարելու է մինչև 300 հազար դրամ»:

Tekali Taxi