Home / Հայաստան / Ամերիկյան փողերը ռուսականից ազնիվ են. փորձագետ

Ամերիկյան փողերը ռուսականից ազնիվ են. փորձագետ

Հայաստանն ապրում է ոչ թե սեփական ռեսուրսների, այլ դրսից եկող գումարների հաշվին, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:

«Ինձ դուր է գալիս միջոցներ տրամադրելուց առաջ Արևմուտքի կողմից առաջադրվող նախապայմանները»,- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունն այն մասին, որ ներկայումս Հայաստանը չի կարող ֆինանսավորում ստանալ նոր ծրագրերի համար, այսպես է մեկնաբանել Սեդրակյանը:

Դեսպանը չի բացառել հետագայում «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի կողմից նոր ծրագրի ֆինանսավորման հեռանկարները: «Եվ հիմա, երբ Հայաստանը  թևակոխում է նախընտրական փուլ`հաջորդ տարի կկայանան խորհրդարանական ընտրությունները, իսկ 2013-ին`նախագահականը, հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները»:

Մեկնաբանելով իրավիճակը` Սեդրակյանը հայտարարել է, որ Արևմուտքը միշտ բացատրում է, թե ինչի համար է գումար տրամադրում. ««Հազարամյակների մարտահրավերները» փող տրամադրելու հերթական միջոցներից է, որի շնորհիվ պարզ է դառնում, մեղմ ասած, թե ինչու են քեզ օգնում»:

«Երբ մենք ռուսական փող ենք ստանում, մենք չենք հասկանում, թե ինչի համար ենք ստանում այդ փողը»,- նշել է նա: Ռուսաստանը Հայաստանին ակնհայտ պահանջներ չի ներկայացնում, ինչպես օրինակ ժողովրդավարական ընտրություններ կամ լայնամասշատբ հակակոռուպցիոն ծրագրերի իրականացում, «սակայն ստացվում է այնպես, որ այդ ռեսուրսներից մենք մեծ բարոյական և տնտեսական կախվածություն մեջ ենք ընկնում»: Ամերիկյան կողմը տվյալ հարցում, ըստ Անուշ Սեդրակյանի, ավելի «ազնիվ» է գործում:

Մամլո ասուլիսի մեկ այլ մասնակից` քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հայտարարել է, որ իրեն հայտնի է, թե ինչու է Ռուսաստանը ««գումարներ» տրամադրում, ինչու է Ռուսաստանը գումարներ ծախսում` Հայաստանում ներդրումներ անելով», սակայն փորձագետը հստակ պատճառները չի նշել:

Նա հիշեցրել է ԱՄՆ-ի «ազնվության» մասին Գանայի օրինակի վրա, որը շարունակում է օգնություն ստանալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից: «Խոսակցություններն այն մասին, որ Գանայում մարդու իրավունքների, ընտրությունների, ԶԼՄ-ների ազատության հարցում իրավիճակն ավելի լավ է, քան Հայաստանում, թողնում եմ Ձեզ: Մեկ այլ հարց է, որ, այո, Հայաստանը խնդիրներ ունի: Իսկ այն, որ 2008 թվականի մարտյան դեպքերը նշանակում էին մեկ քայլ հետ գնալ, պարզ է առանց Միացյալ Նահանգների»,-հայտարարել է Իսկանդարյանը:

«Հազարամյակի մարտահրավերները», նրա խոսքով, գրանտ են տրամադրում, այլ ոչ թե վարկ: «ԱՄՆ-ն գումարներ է տրամադրում այն երկրներին, ում հարմար է գտնում: Սա ընդհանուր տեղ է, ուրբաթ ես ոչ մի նոր բան չիմացա»,- ասել է քաղաքագետը:

Պատասխանելով այն հարցին` արդյոք Հայաստանը դուրս կմնա ծրագրից այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «նորմալ» անցնեն, իսկ նախագահական ընտրությունները` ոչ, Իսկանդարյանը, մասնավորապես, հայտարարել է.«Երբ երկրում ռետինե մահակով ինչ-որ մեկի գլխին են խփում, դա վատ է և դա տեսնում են ոչ միայն երկրի ներսում: Կարող են նրանք արձագանքել հենց այդպես, ես չեմ կարող ասել:

Ով է տուժել նրանից, որ 68 միլիոնի տրամադրումը կասեցվել է: Գյուղացին, որը իր կարտոֆիլն ու սոխը շուկա է տանում և ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Սա հարված է անմիջականորեն ժողովրդին, որոնք մեծ դժվարությամբ կտանեն իրենց ապրանքը շուկա, կամ, ընդհակառակը, ինչ-որ բան կբերեն իրենց գյուղ»:

Tekali Taxi