Home / Հայաստան / Ռուսաստանում առաջարկում են փոխել պետական դրոշը

Ռուսաստանում առաջարկում են փոխել պետական դրոշը

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ Ռուսաստանի ներկայիս դրոշը անհրաժեշտ է փոխարինել կայսերականով, որը շատ հաճախ հանրահավաքների և երթերի ժամանակ օգտագործում են ազգայնականները:

«Ամերիկացիների մոտ 200 տարի շարունակ նույն դրոշն է, իսկ մենք յուրաքանչյուր 50 տարին մեկ դրոշ ենք փոխում: Հստակ առաջարկ` վերադառնալ Ռուսական կայսրության սև-դեղին-սպիտակ դրոշին, որի ներքո Ռուսաստանը հզորության գագաթնակետին էր հասել»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Պեդումայի փոխխոսնակի կարծիքով`«ներկայիս դրոշը Կերենսկու և Վլասովի դրոշն է»: Ժիրինովսկին հիշեցրել է, որ ներկայիս եռագույնը դարձել է պետական դրոշ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի օրոք:

«Ելցինը մահացել է, իսկ դրոշը մնացել»,- ասել է պատգամավորը:

Բացի դրանից, նա առաջարկել է արգելել Ռուսաստանի քաղաքներն ու փողոցները քաղաքական գործիչների անուններով կոչելը, հաղորդում է «Свободная пресса»-ն:

Tekali Taxi